Իգուայինը հրաժեշտ է տվել Ալվեսին, բայց արագ հեռացրել է գրառումը
Սպորտ«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը սոցիալական ցանցերից մեկում հրաժեշտ է տվել թիմի պաշտպան Դանի Ալվեսին, բայց շատ արագ հեռացրել է գրառումը:
Այս մասին հայտնում է «Football Italia»-ն:
Հիշեցնենք՝ 34-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառը, և Ալվեսը ցանկանում է այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել, սակայն թուրինցիները չեն շտապում դա անել.
«Հաճելի էր խաղալ քեզ հետ: Ամենայն բարիք եմ քեզ մաղթում և հույս հայտնում, որ առաջիկայում մենք դեռ միասին կխաղանք»,- ասվել է Իգուայինի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալվեսը «Յուվենտուսի» ղեկավարությանը զգուշացրել է, որ եթե իր պայմանները չկատարվեն, նա կհեռանա թիմից: Բրազիլացին 2016 թվականի ամռանն է դարձել թուրինյան ակումբի ֆուտբոլիստ, իսկ ավարտված մրցաշրջանում թիմին օգնել է հաղթել երկրի առաջնությունում և Գավաթի խաղարկությունում: