Սակին Դոնարումային. Կական և Շևչենկոն նույնպես ընտրեցին փողը և զղջացին
ՍպորտԻտալական «Միլանի» լեգենդար գլխավոր մարզիչ Արիգո Սակին մեկնաբանել է թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի որոշումը:
«Ես հարգում էի Դոնարումային թե որպես մարդ, և թե որպես ֆուտբոլիստ, սակայն շոկի էի ենթարկվել նրա որոշումն իմանալուց հետո: Նա պարզապես չի հարգել իր ակումբին:
Այդ որոշումն ինձ մոտ կասկածներ է առաջացրել նրա ապագայի հարցում: Ցանկանում եմ նրան հիշեցնել Կակայի և Շևչենկոյի մասին: Նրանք նույնպես ընտրեցին փողը և վերջում զղջացին»,- Սակիի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:
Հիշեցնենք, որ Դոնարուման որոշել է չերկարաձգել իր պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ: Երիտասարդ դարպասապահի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2018 թվականը: