Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց Նոր Զելանդիային. Կոնֆեդերացիայի գավաթ
ՍպորտՖուտբոլի Ռուսաստանի ազգային ընտրանին հաղթանակով մեկնարկեց Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում։
Սանկտ-Պետերբուրգի նույնանուն մարզադաշտում կայացած խաղից առաջ կայացավ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության բացման արարողությունը։
Մեկնարկայիկ խաղում ռուսներին հաջողվեց 2 գնդակ ուղարկել Նոր Զելանդիայի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։ Խաղի 31-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Մայքլ Բոքսալը, իսկ հանդիպման 69-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրկնապատկեց Ֆյոդոր Սմոլովը։
Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 18-ին՝ Պորտուգալիան կխաղա Մեքսիկայի դեմ։