Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. Մրցումային 2-րդ օրվա ամփոփում
ՍպորտՈւկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 8 ներկայացուցիչներից պայքարի մեջ մտած 3 բռնցքամարտիկները հաղթանակ են տոնել:
Գերծանր քաշային կարգում մեկնարկային մենամարտում հաղթանակ էր տոնել Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ երեկ հաղթանակների շարքը շարունակել են 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Մարգարյանը առավելության է հասել Շոտլանդիան ներկայացնող Ստեֆեն Նյուվնսիի, իսկ Մանասյանը՝ թուրք Ակսին Բուրակի նկատմամբ:
Գուրգեն Հովհաննիսյանն ու Վլադիմիր Մարգարյանը 1/8 եզրափակչի մենամարտերը կանցկացնեն հունիսի 19-ին, իսկ Նարեկ Մանասյանը՝ հունիսի 20-ին:
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր՝ հունիսի 18-ին ռինգ դուրս կգան 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: