Աղբյուր. Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել Չելսին, եթե Կոնտեն հեռանա
Սպորտ«Չելսին» կարող է դիմել Լուիս Էնրիկեի թեկնածությանը, եթե լոնդոնյան ակումբից հեռանա ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:
Այս մասին գրում է անգլիական «The Telegraph» պարբերականը:
«Չելսին» հույս ունի, որ Կոնտեն կմնա թիմում, բայց եթե իտալացին վերջնական որոշում կայացնի հեռանալու վերաբերյալ, ապա Էնրիկեն առաջնային թեկնածուն կլինի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոնտեն կարող է հեռանալ «Չելսիից» ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով: 47-ամյա մասնագետը գոհ չէ ակումբի տրանսֆերային քաղաքականությունից:
Այդուհանդերձ, ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Կոնտեն երջանիկ է և մտադիր չէ հեռանալ:
Հիշեցնենք՝ Լուիս Էնրիկեն նախորդ երեք մրցաշրջանն անցկացրել է «Բարսելոնայի» ղեկին և կապտա-նռնագույնների հետ 9 տիտղոս է նվաճել: