ՊՍԺ-ն պատրաստ է 140 մլն եվրո առաջարկել Ռոնալդուի համար՝ տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով
ՍպորտՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Փարիզեցիները պատրաստ են պորտուգալացու համար 140 մլն եվրո վճարել, իսկ անձամբ ֆուտբոլիստին՝ մրցաշրջանի համար 30 մլն եվրո աշխատավարձ:
Այս մասին հայտնում է «Corriere dello Sport-ը:
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայիֆին անձամբ է տեղեկացրել Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշին՝ 32-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու մտադրության մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»՝ իսպանական դատարանի կողմից իրեն ուղղված հարկային մեղադրանքների պատճառով:
Պորտուգալացին վճռական է տրամադրված, և նրա դիրքորոշումը քննարկման ենթարկա չէ, ինչի մասին նա արդեն հայտնել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Հիշեցնենք՝ Ռոնալդուն մեղադրվում է 2011-ից 2014 թվականների ընթացքում 14,7 մլն եվրո հարկերի վճարումից խուսափելու մեջ: