Լիվերպուլի կիսապաշտպանը` Յուվենտուսի դիտակետում
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանը կարող է կարիերան շարունակել Իտալիայում,- տեղեկացնում է «Football Italia»-ն:
Ֆուտբոլիստը մտնում է «Յուվենտուսի» ամառային տրանսֆերային նպատակների ցուցակի մեջ: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ լրանում է 2018 թվականի հունիսին:
Հաղորդվում է, որ եթե Ջանը չերկարաձգի պայմանագրի ժամկետը «մերսիսայդցիների» հետ, ապա «Յուվենտուսը» պաշտոնական առաջարկով կդիմի ֆուտբոլիստին:
Ջանի տրանսֆերային արժեքը կազմում է 15 մլն եվրո: Ավարտված մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանն Անգլիայում անցկացրել է 32 հանդիպման, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: