Էմրե Մորը խնդրել է Բորուսիայի ղեկավարությանը տեղափոխվել այլ ակումբ
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Մորը խնդրել է ակումբի ղեկավարությանն իրեն բաց թողնել այլ ակումբ:
Ինչպես գրում է «Mirror»-ը, խոսքը գնում է 19-ամյա ֆուտբոլիստի վարձակալության մասին: Մորի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլը»:
Ըստ աղբյուրի` «բզեզների» ղեկավարությունը պատրաստ է ընդունել թուրք ֆուտբոլիստի առաջարկը: Ավարտված մրցաշրջանում Մորը մասնակցել է 17 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: