Ասենսիո. Հաճոյախոսությունները չպետք է մթագնեն ուղեղս, ես պետք է համեստ լինեմ
Սպորտ«Ռեալի» և Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կիսվել է Մակեդոնիայի նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակից ունեցած տպավորություններով՝ Եվրոպայի 2017 թվականի երիտասարդական առաջնությունում:
Իսպանիայի երիտասարդական հավաքականը 5:0 հաշվով հաղթանակ է տարել, իսկ Ասենսիոն 3 գոլի հեղինակ է դարձել.
«Մենք գիտեինք, որ առաջին խաղը դժվար կլինի, քանի որ մենք պետք է լավ սկսեինք մրցաշարը: Կարծում եմ՝ Իսպանիան հիանալի ֆուտբոլ ցուցադրեց լավ թիմի հետ խաղում: Ես ուրախ եմ ինձ համար, բայց նախևառաջ՝ թիմի համար: Հիմա մենք պետք է մտածենք Պորտուգալիայի հետ խաղի մասին, քանի որ մրցաշարը շատ կարճ է, և մենք չենք կարող մեզ թույլ տալ պարտվել:
Ես պետք է համեստ լինեմ, գովասանքը չպետք է մթագնի իմ ուղեղը: Ես անում եմ ամեն ինչ թիմի համար, դուք հավանաբար տեսնում եք դա խաղադաշտում»,- Ասենսիոյի խոսքերն է փոխանցում «Football Espana»-ն: