Լիվերպուլը համաձայնեցրել է Սալահի պայմանագրի կետերը
ՍպորտԻտալական «Ռոման» ընդունել է անգլիական «Լիվերպուլի» առաջարկը թիմի կիսապաշտպան Մուհամեդ Սալահի տրանսֆերի վերաբերյալ,- տեղեկացնում է «Metro»-ն:
Ֆուտբոլիստն Անգլիա կուղևորվի հունիսի 20-ին և բուժզննում կանցնի «Լիվերպուլում»: Նշվում է, որ Սալահի տրանսֆերի համար անգլիական ակումբը «Ռոմային» կվճարի 39,4 մլն ֆունտ:
Գործարքը բարեհաջող ավարտելուց հետո Սալահը կդառնա «Լիվերպուլի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը:
Ներկա պահին «մերսիսայդցիների» ամենաթանկ ձեռքբերումը Էնդի Քերոլն է, ում տրանսֆերի համար «Լիվերպուլը» 2011 թվականին վճարել էր 35 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում 25-ամյա Սալահը մասնակցել է 41 հանդիպման, դարձել 19 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: