Միլանի նախագահ. Դոնարուման ամբողջ մրցաշրջանի ընթացքում կնստի տրիբունաներում
Սպորտ«Միլանի» նախագահ Լի Յոնհոնգը խոսել է թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
18-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2018 թվականի հունիսի 30-ին, և կողմերն այն չեն երկարաձգի.
«Ակումբը ձեռք բերելու համար ես 800 մլն եվրո եմ ծախսել: Դոնարումային 40 մլն եվրոյով վաճառելու դեպքում մենք չենք հարստանա: Նա ամբողջ մրցաշրջանի ընթացքում կնստի տրիբունաներում»,- Յոնհոնգի խոսքերն է փոխանցում «Made in Foot»-ը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Միլանի» տնօրեն Մարկո Ֆասոնեն հայտնել էր, որ Դոնարուման վերջնականապես որոշել է չերկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: