Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը Եվրոպայի առաջնությունում հաղթեց թուրք մրցակցին
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Տոնականյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները շարունակում են հաղթանակների շարքը: Վայրկյաններ առաջ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հաղթեց թուրք Իբրահիմ Գոգչեկին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա նաև 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Վերջինս կմրցի Էստոնիան ներկայացնող Արտուր Զարվայի հետ: