Արշակ Կորյան. Դեռ վաղ է խոսել «Լոկոմոտիվ» վերադառնալուս մասին
ՍպորտԴեռ վաղ է խոսել «Լոկոմոտիվ» վերադառնալուս մասին, ասել է հոլանդական «Վիտեսի» 22-ամյա հարձակվող Արշակ Կորյանը, որն այժմ Ավստրիայում միացել է մոսկովյան թիմին եւ փորձաշրջան է անցնում:
«Դեռ նոր է սկսվել փորձաշրջանս: Կաշխատենք, կտեսնենք: Մոտիվացված եմ, ցանկանում եմ ցուցադրել իմ հնարավորությունները, այլապես այստեղ գալս իմաստ չէր ունենա: Շատ ուրախ եմ տեսնել նախկին ակումբակիցներիս, շատ լավ դիմավորեցին ինձ»,- Արշակ Կորյանի խոսքը մեջբերում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:
2013 թվականին «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմում նորամուտը նշած Կորյանը «Վիտես» է տեղափոխվել 2015-ին: 2011-ին նա հանդես է եկել Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականում, սակայն հետո ընդունել է հրավերը Ռուսաստանի Մ-17 թիմից: Կորյանը ծնվել է Սոչիում: