ՄՅՈւ-ի նախկին պաշտպան Ֆ. Նևիլը՝ Ռոնալդուին. Բարի գալուստ տուն
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ֆիլ Նևիլը ողջունել է «Ռեալի» հարձակվող Կրիշատիանու Ռոնալդուին, որը կարող է վերադառնալ Անգլիա:
Մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ պորտուգալացուն հետաքրքիր է ՄՅՈւ տեղափոխության տարբերակը.
«Բարի գալուստ տուն»,- գրել է Նևիլը Թվիթերի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»՝ իսպանական դատարանի կողմից իրեն ուղղված հարկային մեղադրանքների պատճառով:
Ըստ լուրերի, պորտուգալացին վճռական է տրամադրված և իր որոշումը քննարկման ենթակա չէ: Ռոնալդուն, հիշեցնենք, մեղադրվում է 2011-ից 2014 թվականներին մոտ 14,7 մլն եվրո հարկերի վճարումից խուսափելու մեջ:
Հիշեցնենք՝ Կրիշտիանու Ռոնալդուն ՄՅՈւ-ում հանդես է եկել 2003-ից 2009 թվականներին: