Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից
ՍպորտԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն:
Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը: «Մկրտչյանը զբաղեցրած պաշտոնից հեռացել է դստեր առողջական խնդիրների պատճառով: Ինքն է գրել, որ անձնական խնդիրներ ունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը: Մկրտչյանին այդ պաշտոնում ժամանակավորապես կփոխարինի Հաբեթնյակ Կուրղինյանը, ով ավելի վաղ ընտրանու երկրորդ մարզիչն էր:
Արմեն Մկրտչյանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր այս տարի հունվարին: