Ռոնալդուն բաց է թողել Պորտուգալիայի հավաքականի մարզումը
Սպորտ«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել Պորտուգալիայի հավաքականի՝ այսօր անցկացրած մարզումը:
Այս մասին հայտնում է «Чемпионат. com»-ը:
Մարզմանը չեն մասնակցել նաև հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ, որոնք երեկ մասնակցել են Կոնֆեդերացիաների Գավաթի՝ Մեքսիկայի հետ խաղին (2:2):
Միայն Պեպեն, Ռիկարդու Կուարեժման և ևս երեք ֆուտբոլիստ են մասնակցել մարզմանը, որոնք դուրս էին եկել փոխարինման, իսկ մնացածը եղել են պահեստային խաղացողները:
Հաղորդվում է նաև, որ Երևանի ժամանակով 17:00-ին Պորտուգալիայի ընտրանին կլքի Կազանի հյուրանոցը և կմեկնի Մոսկվա, որտեղ կսկսի նախապատրաստությունը Ռուսաստանի հետ հունիսի 21-ին կայանալիք խաղին: