Ալեքսանդր Գրիգորյան. Միակ աստղը Քրիստոսն է
ՍպորտՄախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի եւ պաշտպան Սերգեյ Պարշիվլյուկի հեռանալը ակումբից:
«Յուրչենկոյին նորմալ հրաժեշտ ենք տվել: Ես բոլոր ֆուտբոլիստներին էլ նորմալ եմ ճանապարհում: Ինձ համար ֆուտբոլում աստղեր չկան: Ես քրիստոնյա եմ, եւ ինձ համար միակ աստղը Քրիստոսն է, նա էլ սուպերաստղ է:
Պարշիվլյուկի հեռանալու պատճառներն ինձ հայտնի չեն: Նա ասում էր, որ չի կարող ընտանիքը տեղափոխել Մախաչկալա: Կարծում եմ՝ նա Ռուսաստանի լավագույն աջ պաշտպանն է: Նա մեզ շատ է օգնել անցած մրցաշրջանում»,- Ալեքսանդր Գրիգորյանի խոսքը մեջբերում է Sovsport-ը:
Հիշեցնենք, որ Դավիդ Յուրչենկոն չարձագանքեց ՀՖՖ-ի հրավերին եւ չմիացավ Հայաստանի հավաքականին: Նա «Անժիից» տեղափոխվել է «Տոսնո», որը նվաճել է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր: