Սոչիում ՃՏՊ-ի հետևանքով 42-ամյա հայ է մահացել
ՀասարակությունՍոչիում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, նրանցից մեկը՝ Հայաստանի բնակիչ: Այդ մասին հայտնում է kuban.aif.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
Վթարը տեղի է ունեցել հունիսի 20-ին՝ գիշերը 2։30-ին:
Նախնական տվյալներով՝ «Մերսեդես» ավտոմեքենայի 28-ամյա վարորդը կորցրել է կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց գիծ և բախվել «Ռենո»-ին, որը վարելիս է եղել Հայաստանի 42-ամյա բնակիչը:
Վթարի հետևանքով զոհվել են «Ռենո»-ի վարորդը և ուղևորը, ինչպես նաև վիրավորվել է «Մերսեդես»-ի ուղևորը: Նա հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով:
Այժմ ոստիկանության աշխատակիցները պարզում են ՃՏՊ-ի հանգամանքները: