Լիվերպուլը պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել պորտուգալացի հարձակվողի համար
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլը» շարունակում է բանակցել «Սպորտինգի» հետ հարձակվող Ժելսոն Մարտինշի տրանսֆերի շուրջ:
Ինչպես տեղեկացնում է «A Bola»-ն, անգլիական ակումբը պատրաստ է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 50 միլիոն եվրո:
Ավելի վաղ «Սպորտինգը» հրաժարվել էր Մարտինշին վաճառել 45 միլիոն եվրոյով: Պորտուգալացու հրաժարագինը կազմում է 60 միլիոն եվրո:
Պորտուգալիայի ավարտված առաջնությունում Մարտինշը մասնակցել է 32 հանդիպման, խփել 6 գոլ և կատարել 9 արդյունավետ փոխանցում: