Դանի Ալվեսը 48 ժամվա ընթացքում կտեղափոխվի Մանչեսթեր Սիթի
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը համաձայնեցրել է երկու տարվա պայմանագիր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ,- հաղորդում է Goal.com-ը:
Բրազիլացին տվել է բանավոր համաձայնություն: Այժմ ֆուտբոլիստը փորձում է Իտալիայի չեմպիոնի հետ պայմանավորվել պայմանագիրը խզելու շուրջ, որպեսզի Անգլիա տեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով:
Սպասվում է, որ պաշտոնապես տրանսֆերի մասին կհայտնվի 48 ժամվա ընթացքում: