Ժոզե Մոուրինյուն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ
ՍպորտԻսպանիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի նկատմամբ, ով այժմ աշխատում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»,- հաղորդում է «AS»-ը:
Պորտուգալացի մասնագետը մեղադրվում է 3.3 միլիոն եվրոյի հարկ չվճարելու մեջ: Իսպանիայի դատախազության համաձայն` դա տեղի է ունեցել 2011-ից 2012 թվականներին:
Մոուրինյուն «Ռեալը» գլխավորել է 2010-ից 2013 թվականներին: