«Միլանը» շարունակում է բանակցել Դոնարումայի հետ
ՍպորտԱվելի վաղ երիտասարդ դարպասապահի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ Դոնարուման չի երկարաձգի իր պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ:
Դարպասապահի և «ռոսոներիների» միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2018 թվականը:
Հիշեցնենք, որ Դոնարուման մերժել էր «Միլանի» կողմից առաջարկված տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով պայմանագիրը:
Հաղորդվում է, որ Իտալիայի երիտասարդական հավաքականի դարպասապահի տրանսֆերի համար պայքարում է Մադրիդի «Ռեալը»: