«Անժիի» գլխավոր մարզիչ Գրիգորյանը Յուրչենկոյի մասին. Աստղը միայն Քրիստոսն է
Սպորտ«Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է Դավիթ Յուրչենկոյի տեղափոխությունը «Տոսնո»:
«Յուրչենկոյի հետ բաժանվել ենք շատ նորմալ: Ես յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ շատ նորմալ եմ բաժանվում: Ինձ համար ֆուտբոլում աստղեր չկան:
Ես քրիստոնյա եմ և ինձ համար կա մեկ աստղ, դա Հիսուս Քրիստոսն է: Նա գերաստղ է»,- Գրիգորյանի խոսքն է մեջբերում «Sovsport»-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանու թեկնածու Յուրչենկոն «Տոսնոյի» հետ կնքել էր 2 տարվա պայմանագիր: