Ժոզե Մոուրինյուն դեմ է Ռոնալդուին ձեռք բերելուն
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին առնչվող տրանսֆերային ասեկոսեները չեն նվազում:
Բրիտանական պարբերականները պնդում են, որ պորտուգալացին մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուն:
«Marca»-ն հայտնում է, որ մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դեմ է Ռոնալդուն ձեռք բերելուն:
Հիշեցնենք, որ Ոսկե գնդակի քառակի դափնեկիրը մեղադրվում է 14.7 միլիոն եվրոյի չափով հարկերից խուսափելու համար. «արքայական» ակումբը չի սատարում իր ֆուտբոլիստին:
Ռոնալդուն 2003-ից 2009 թվականներին հանդես է եկել ՄՅՈւ-ում: