Գերմանական «Լեյպցիգը» կմասնակցի Չեմպիոնների լիգային
ՍպորտԳերմանիայի փոխչեմպիոն «Լեյպցիգը» Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցելու իրավունք է ստացել:
Ակումբը, ինչպես նաև ավստրիական «Զալցբուրգը» պատկանում են «Red Bull» ընկերությանը: ՈւԵՖԱ-ի պահանջներով մեկ սեփականատերը չի կարող 2 թիմ ներկայացնել եվրագավաթներում:
ՈւԵՖԱ-ի ակումբների ֆինանսական հարցերով զբաղվող մարմինը «Լեյպցիգին» և «Զալցբուրգին» թույլ է տվել մասնակցել Չեմպիոնների լիգային,- հայտնում է գերատեսչության պաշտոնական կայքը: Վերահսկող հանձնաժողովը հետաքննություն է անցկացրել՝ եզրահանգման գալով, որ ակումբների գործունեությունը մեկ ֆիզիկական անձից չի կախված:
«Զալցբուրգն» ավարտված մրցաշրջանում դարձել է Երկրի չեմպիոն, իսկ ՉԼ-ում պայքարը սկսելու է որակավորման փուլից: