Նավթի համաշխարհային գները նվազում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։ Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում վաճառքի տվյալները։
Նյու Յորքի (NYMEX) բորսայում WTI թեթեւ նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0,09 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 43,47 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան մատակարարումները նվազել են 0,20 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 45,93 դոլարի։