Սոնա Պողոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍպորտԾանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնության կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը գրավեց 3-րդ տեղը: Նա պոկեց 98 կգ: Հրում վարժությունում մարզիկը բարձրացրեց 125 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 223 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ բրոնզե մեդալակիր:
Հայաստանի ծանրամարտի թիմի կազմում հանդես են գալիս երկու աղջիկ՝ Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը (+75 կգ), եւ չորս տղա՝ Սիմոն Մարտիրոսյանը, ով կմասնակցի +105 կգ քաշային կարգում, Սամվել Գասպարյանը (105 կգ), Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 85 կգ):
Աշխարհի առաջնությունը կշարունակվի մինչեւ հունիսի 23-ը: