«Չելսին» կփորձի ձեռք բերել Լեւանդովսկուն
ՍպորտԱնգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսին» ցանկանում է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի լավագույն ռմբարկու Ռոբերտ Լեւանդովսկուն, հաղորդում է բրիտանական The Mirror-ը:
«Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն թիմից հեռացող իսպանացի հարձակվող Դիեգո Կոստայի փոխարեն տեսնում է Լեւանդովսկուն:
Գերմանիայի անցած առաջնությունում Լեւանդովսկին 33 խաղում խփել է 30 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: Չեմպիոնների լիգայի 9 խաղում նա խփել է 8 գոլ:
28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ռեալը»: