«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել «Բենֆիկայի» կիսապաշտպանի հետ
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել պորտուգալական «Բենֆիկայի» կիսապաշտպան Անդերսոն Սոուզա Տալիսկայի հետ անձնական պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է Abola-ն: Բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը գնահատվում է 22 միլիոն ֆունտ ստերլինգ:
23-ամյա խաղացողն անցած մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել Ստամբուլի «Բեշիկթաշում»: Թուրքական թիմում անցկացրած 33 խաղում Տալիսկան խփել է 17 գոլ:
Հիշեցնենք, որ այս ամիս «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել «Բենֆիկայի» շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆին: