Մոուրինյոն հերքում է մեղադրանքները. Իսպանիայում 26 միլիոն եվրո հարկ է վճարել
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պաշտոնական հայտարարությամբ հերքել է Իսպանիայում 3.3 միլիոն եվրո հարկ չվճարելու մեղադրանքը, որը ներկայացրել է Իսպանիայի դատախազություննը:
«Իսպանիայի հարկային մարմինները, դատախազությունը տեսչական գործընթացի վերաբերյալ որեւէ հարցով չեն դիմել Մոուրինյոյին: 2010-2013 թվականներին Իսպանիայում մարզիչը վճարել է 26 միլիոն եվրո հարկ՝ 41 տոկոս միջին հարկային բեռով եւ ընդունել է Իսպանիայի հարկային ծառայության առաջարկը կարգավորել հարկերը՝ ստանալով համապատասխան հավաստագիր: Այն վկայում է, որ Իսպանիայի հարկային ծառայությունը որեւէ պահանջ չի ունեցել այն ժամանակ, եւ Մոուրինյոն լիարժեք կատարել է հարկային պարտավորությունը»,- նշվում է Մոուրինյոյի անունից հրապարակած հայտարարությունում:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մարզիչը այդ տարիներին գլխավորել է Մադրիդի «Ռեալը»: