Երիտասարդ ազատ ոճային ըմբիշները 8 մարզիկով կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
ՍպորտԸմբշամարտի ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականն Օլիմպավանում պատրաստվում է Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` առաջնությունը կկայանա հունիսի 27-ից հուլիսի 2-ը: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն` Կարեն Զուրաբյանը (50 կգ), Արսեն Հարությունյանը (55 կգ), Վարդգես Կարապետյանը (60 կգ), Գեւորգ Մխեյանը (66 կգ), Արման Ավագյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ), Սարգիս Հովսեփյանը (96 կգ), Հովհաննես Մաղաքյանը (120 կգ): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը Դորտմունդ կմեկնի հունիսի 25-ին: