Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց հունգարացի Ռիչարդ Կովաչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա նաև 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: