Յուվենտուսի տնօրենը հաստատել է, որ Դանի Ալվեսը կհեռանա
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է, որ բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը կխզի իտալական ակումբի հետ պայմանագիրը:
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար կարևոր է մոտիվացիան: Դանի Ալվեսը հայտնել է, որ ցանկանում է ինչ-որ նոր բան փորձել, այդ պատճառով կխզենք նրա հետ պայմանագիրը և կմաղթենք լավագույնը:
Իհարկե, հիասթափված ենք, սակայն ոչ մի կոնֆլիկտ չի եղել»,- Մարոտայի խոսքը մեջբերում է «Calciomercato»-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դանի Ալվեսը հավանաբար կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Սիթի»: