Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը՝ «National Open»-ի հաղթող
ՍպորտՇախմատային օլիմպիադայի հաղթող գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը հաղթել է «National Open» միջազգային մրցաշարում:
ԱՄՆ Լաս-Վեգաս քաղաքում տեղի ունեցավ «National Open» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 54 շախմատիստ՝ այդ թվում 10 գրոսմայստեր: Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Մեր շախմատիստը 6 հնարավորից վաստակեց 5 միավոր: 4.5 միավորով Իլյա Նիժնիկը գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ Դմիտրի Գորդիևսկին եզրափակեց լավագույն եռյակը: