Խոշոր ավտովթար Սպիտակի ոլորաններում. վիրավորվել է Վրաստանի քաղաքացի
ՀասարակությունԻնչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Վրաստանի Հանրապետության քաղաքացի է և մեքենան բարձված է ծխախոտով և այն տեղափոխվում էր «Մասիս Տոբակո» ընկերություն: Վիրավորին, մինչ փրկարարների ժամանումը, օգնություն են ցուցաբերել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանին պատկանող «Ծաղկունք» ռեստորանային համալիրի աշխատակիցներն ու այդ պահին նշված վայրով անցնող քաղաքացիները: