Սերխիո Ռամոսը սխալմամբ կրկնակի շատ հարկ է վճարել
ՍպորտՄադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը փորձել է խուսափել Իսպանիայի հսկայական հարկերից, սակայն Football Leaks-ի տվյալներով, սխալմամբ երկու անգամ շատ է վճարել:
2011-2012 թվականներին ֆուտբոլիստը Վիրջինյան կղզիներում ունեցել է գրանցված երեք ընկերություն՝ Ramasa, Sergiasa, Campeones: Սակայն հաշվապահական սխալների հետեւանքով Ռամոսը 7.3 միլիոն եվրո շատ հարկ է վճարել Իսպանիայի գանձարան:
Հիշեցնենք, որ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 14 միլիոն եվրո հարկ չվճարելու համար կներկայանա դատարան: