Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍպորտԾանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության 105 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը ընդհանուր հաշվարկում գրավեց 3-րդ տեղը: Պոկում վարժությունում Գասպարյանը բարձրացրեց միայն 160 կգ (6-րդ տեղ), իսկ հրումում` 205 կգ (2-րդ տեղ, փոքր արծաթե մեդալ): Երկամարտի 365 կգ արդյունքով հայ ծանրորդը գրավեց 3-րդ տեղը:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմում հունիսի 23-ին մրցասպարեզ դուրս կգա Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: