«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մոտ է «Զենիթ» տեղափոխվելուն
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Մունիր Էլ Հադադին մոտ է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխվելուն: Անցած մրցաշրջանում Մունիրը վարձավճարով հանդես է եկել «Վալենսիայում» եւ Իսպանիայի առաջնության 33 հանդիպումներում խփել է 6 գոլ:
Մունիրի ծառայություններով հետաքրքրված է «Զենիթի» նորանշանակ իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, որն արդեն խնդրել է ակումբի ղեկավարությանը վճարել տրանսֆերի համար, հաղորդում է AS-ը:
Կատալոնական ակումբը Մունիրի համար պահանջում է 20 միլիոն եվրո: