«Չելսիի» առաջին ամառային տրանսֆերը
ՍպորտԼոնդոնի «Չելսին» ձեռք է բերել հոլանդացի հրաշամանուկ Դայշոն Ռեդանին, հաղորդում է հոլանդական Voetbalzone-ը: Անգլիական ակումբը պայմանագիր է կնքել 16-ամյա հարձակվողի հետ, որը «Չելսիին» կմիանա հուլիսի 1-ին: Ամստերդամի «Այաքսի» ակադեմիայի շրջանավարտին ձեռք բերելու ջանք է գործադրել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»:
Դայշոն Ռեդանն արդեն մասնակցել է Հոլանդիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հանդիպումներում՝ խփելով 4 գոլ: