Ռեալը բանավոր համաձայնության է հասել Մբապեի և Դոնարումայի հետ
ՍպորտՄադրիդի «Ռեալը» բանավոր համաձայնության է հասել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի և «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ,- հաղորդում է «Marca»-ն:
Այժմ «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը սպասում է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վերադարձին արձակուրդից, որպեսզի վերջնականապես քննարկի նոր ֆուտբոլիստների հարցը:
Դոնարումայի հետ կապված «սերուցքայինները» չեն դիտարկում նրան ամռանը ձեռք բերելու տարբերակը: «Ռեալը» պատրաստվում է սպասել մինչև 2018 թվականի հունիս և իտալացուն ձեռք բերել անվճար:
Ինչ վերաբերում է Մբապեին, ապա նրա տրանսֆերը կարող է «Ռեալին» արժենալ 130 միլիոն եվրո: