Մարիո Բալոտելին կմնա Նիսում
ՍպորտԻտալացի հարձակվող Մարիո Բալոտելին կարիերան կշարունակի «Նիսում»: 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին, սակայն այն դեռ չի երկարաձգվել:
Ֆրանսիական ակումբի նախագահ Ժան-Պյեր Ռիվերը հաղորդել է, որ կողմերը համաձայնության են եկել: Մարիո Բալոտելին «Նիսի» հետ կկնքի երկու տարվա պայմանագիր: Իտալացու աշխատավարձը կկազմի ամսական 450 հազար եվրո:
Ֆրանսիայի ավարտված առաջնությունում անցկացրած 23 խաղում Բալոտելին խփել է 15 գնդակ: