Լիոնել Մեսի. Չեմ կարող ասել, որ տեղափոխությունս Չինաստան անհնար է
Սպորտ«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին չի բացառել, որ կարիերայի վերջում կարող է հանդես գալ նաեւ չինական սուպերլիգայում:
«Չեմ կարող ասել, որ տեղափոխությունս Չինաստան անհնար է: Ոչ ոք չի կարող ասել, որ ժամանակակից ֆուտբոլում կա անհնար որեւէ բան: Բայց չինական սուպերլիգայում խաղալու մասին երբեք չեմ մտածել: Միշտ ցանկացել եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»: Հիմա մտածում եմ միայն հաջորդ մրցաշրջանում հնարավոր բոլոր տիտղոսները նվաճելու մասին»,- Մեսիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն այժմ հայրենիքում է եւ պատրաստվում է հունիսի 30-ին կայանալիք իր հարսանիքին: