Սողանք Կապանում. հողը սահել է մոտ 35 մ լայնությամբ, 55 մ երկարությամբ եւ 1.5 մ խորությամբ
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 10:47-ին տեղեկություն է ստացվել, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի տներից մեկի դիմաց հողը սահել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել սողանք (մոտ 35 մ լայնություն, 55 մ երկարություն եւ 1.5 մ խորություն):
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով գործունեության բաժնի պետին, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին, Կապան քաղաքի գլխավոր ճարտարապետին եւ ԲՊԱՀՎԿ վարչության պետին: