Թիվ 39 երթուղու ավտոբուսում ուղեւորուհու դրամապանակը գողացողը հայտնաբերվել է եւ խոստովանել
ՀասարակությունՀունիսի 22-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Սեբաստիայի եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 47-ամյա Արմեն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից այտնում են, որ նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ առկա էր գումար:
Արմեն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 16.50-ին, թիվ 39 երթուղու ավտոբուսի սրահում մի ուղեւորուհու պայուսակից:
Պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1952 թ. ծնված Ցողիկ Հ.-ին:
Կատարվում է հետաքննություն: