Մեսիի եւ նրա հոր ազատազրկումը փոխարինվել է տուգանքով
ՍպորտԻսպանիայի Գերագույն դատարանը որոշել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի 21 ամսվա ազատազրկման (պայմանական) պատժաչափը փոխարինել 252 հազար եվրո տուգանքով, հաղորդում է EFE-ն: Ֆուտբոլիստի հայրը պետք է վճարի 180 հազար եվրո: Իսպանիայի դատախազությունը չի հակադրվել այս որոշմանը:
2007-2009 թվականներին Մեսիի իմիջային իրավունքի վաճառքից ստացված եկամուտից մոտ 4 միլիոն եվրո քիչ հարկ վճարելու համար ֆուտբոլիստն ու նրա հայրը 2016-ին մեղավոր էին ճանաչվել Իսպանիայի դատարանում: Նրանք հայտնվել էին մեղադրյալի աթոռին եւ ստիպված էին ներկայանալ դատավարությանը: Անցած տարի նրանք արդեն միասին վճարել են 3.5 միլիոն եվրո տուգանք: