Ժորդի Ալբան բավարար խաղաժամանակ ստանալու համար կարող է տեղափոխվել Անգլիա
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է կատալոնական «Բարսելոնայի» եզրային պաշտպան Ժորդի Ալբայի տրանսֆերը գնելու տարբերակը,- գրում է «ESPN»-ը:
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել 28-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: Հաղորդվում է, որ Ալբան կարող է փոխել ակումբային գրանցումը, եթե իր նոր ակումբում ստանա բավարար խաղաժամանակ:
Իսպանիայի ավարտված առաջնությունում Ալբան «Բարսելոնայի» կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել 21 անգամ, քանի որ մրցաշրջանի ընթացքում «կապտանռնագույնները» սկսեցին հանդես գալ 3 պաշտպանով: