Վանաձորում 18-ամյա աղջիկն ընկել է շենքի 2-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ՀասարակությունՎանաձորում այսօր 18-ամյա աղջիկ է կոտրվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
ԻՆչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Մխիթար Գոշ փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 18-ամյա Դ. Ե.-ն:
Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Կայքի տեղեկություններով՝ նա ընկել է իրենց շենքի 2-րդ հարկից:
«Տեղի ունեցածը անզգույշ ընկնելու, թե ինքնասպանության փորձ է՝ պարզ կլինի դեպքի հանգամանքները պարզելուց հետո: Աղջիկը սովորում է Վանաձորի դպրոցներից մեկի 12-րդ դասարանում»,- հայտնում է կայքը: