Քասախ գյուղում իժ տեսակի օձ է հայտնաբերվել
ՀասարակությունԿոտայքի մարզի Քասախ գյուղի Վ. Տերյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են երևանյան իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: