Արսենալի գլխավոր մարզիչն անձամբ կապ է հաստատել Մբապեի հետ
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անձամբ կապ է հաստատել ֆրանսիական «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի հետ և վերջինիս առաջարկել տեղափոխվել «զինագործների» ճամբար,- տեղեկացնում է «The Sun»-ը:
Ավելի վաղ նմանատիպ առաջարկով երիտասարդ ֆրանսիացու հետ բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Ֆուտբոլիստը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ: Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Մբապեն մասնակցել է 29 հանդիպման, դարձել 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: