Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները
ՍպորտԿոնֆեդերացիաների 2017թ. գավաթի խաղարկության վերջին տուրում կայացան A խմբի հանդիպումները:
Մեքսիկան կամային հաղթանակ տարավ Ռուսաստանի նկատմամբ, իսկ Պորտուգալիան ջախջախեց Նոր Զելանդիային:
Մեքսիկա-Ռուսաստան՝ 2:1
Գոլերը՝ Արաուխո (30), Լոսանո (52) - Սամեդով (25)
Նոր Զելանդիա-Պորտուգալիա՝ 0:4
Գոլերը՝ Ռոնալդու (33, 11 մետրանոց), Բ. Սիլվա (37), Ա. Սիլվա (80), Նանի (90+1)
Այսպիսով, կիսաեզրափակիչ դուրս եկան Մեքսիկայի և Պորտուգալիայի հավաքականները: Հիշեցնենք, որ B խմբի հանդիպումները կկայանան վաղը՝ հունիսի 25-ին, Երևանի ժամանակով 19:00-ին: